«Ակտիվ երևակայության» տեխնիկա

Նպատակը՝ ներքին կոնֆլիկտների բացահայտում

Բովանդակությունը՝ Դուք պետք է մտնեք մի վիճակի մեջ, որը նման է քնի վիճակին, միայն այն տարբերությամբ, որ ունենալով այդ զգացողությունը դուք չեք քնելու և ամբողջությամբ գիտակցելու եք, թե ինչ է կատարվում: Քնելու փոխարեն, դուք արթմնի վիճակում մտնում եք երևակայության մեջ: Ակտիվ երևակայության մեջ Դուք թույլ եք տալիս, որ չգիտակցված կերպարները բարձրանան ձեր երևակայության մակարդակ, ինչը որ կատարվում է երազների դեպքում: Ակտիվ երևակայության դեպքում Դուք կարող եք խոսել ձեր նշանների հետ և  փոխգործակցել նրանց հետ:

Այդ նշանները ամենից լավ հասկանում են նշանների լեզուն: Այդ իսկ պատճառով Դուք պետք է սովորեք հարցեր տալ հատուկ լեզվի՝ նշանների միջոցով: Արդեն առաջին իսկ հանդիպման ժամանակ Դուք կարող եք սովորել տալ հարցեր, որոնք տանջում են Ձեզ՝ նշանների ձևով: Հետագայում դա Ձեզ մոտ ավելի ու ավելի լավ կստացվի:

Դուք կարող եք զարմանալիորեն պարզել Ձեզ համար, որ նշանները ցույց են տալիս ձեր կարծիքը, որը լրիվ հակառակն է գիտակցականում դրսևորվածին: Այդ իսկ պատճառով պատրաստ եղեք տարբեր բացահայտումների, և հաճելի և ոչ այնքան: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան խորն է զարգացած ձեր ներիքն կոնֆլիկտը և ինչ բնույթի է այն:

Ամեն օր մենք բոլորս ինչպես սպունգը մեր մեջ ենք կուտակում մի շարք ինֆորմացիա, որոնց մեծամասնությունը չի էլ հասցնում մարսվել: Ակտիվ երևակայության վիճակը թույլ է տալիս ոչ միայն գիտակցության մակարդակ դուրս բերել խորը պահպանված նշանները, այլ նաև մարսել ինֆորմացիան, կատարել որոշ ենթադրություններ, ընդհանրացումներ, տեսնել նշաններ, որոնց գոյության մասին Դուք դեռևս չէիք էլ գիտակցել:

Ընթացքը՝

  1. Միայնակ մնացեք , և ընդունեք հարմար դիրք:
  2. Փակեք աչքերը, սպասեք մի քանի րոպե: Թույլ տվեք, որ ձեր մտքերը և կերպարները հոսեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում:
  3. Հեռացեք տեսողական կերպարներից, որոնք շրջապատում են Ձեզէ վայրից, որտեղ գտնվում եք,նրանից, թե ինչ եք հագած, ինչ տեսք ունեք և այլն: Դրա համար պատկերացրեք, որ դուք վեր եք կացել այն տեղից, որտեղ նստած կամ պառկած էիք, հասնում եք ձեզ համար մի ինչ-որ նշանակալի վայր այս կամ այն ձևով, օրինակ քայլելով, մեքենայով, ինքնաթիռով: Արժեքավոր կարող է լինել ցանկացած վայր. վայր, որտեղ դուք անց եք կացրել մանկությունը, հանգստի վայրը, հանդիպման վայրը և այլն: Դա կարող է լինել վայր, որը դուք տեսել եք հեռուստատեսությամբ, ֆիլմում, կամ էլ միգուցե կարդացել եք գրքում: Պարտադիր չէ, որ այն իրական լինի, այն կարող է նաև մտացածին լինել:
  4. Երբ հասնեք այդ վայր, նայեք ձեր շուրջը: Միգուցե դուք ցանկանաք գնալ այլ վայր: Այդ դեպքում գնացեք: Վաղ թե ուշ դուք կհասնեք այն վայրին, որը ձեզ ինչ որ բանով հետաքրքրել է , որը ըստ ձեզ, իր մեջ որոշ գաղտնիքներ է պարունակում:
  5. Ուշադիր նայեք շուրջ բոլորը,  դուք կարող եք տեսնել առարկաներ, որոնց հետ կարելի է ինչ որ բաներ անել: Դուք ձեր ձեռքերում կարող եք տեսնել այնպիսի բան,  որի օգնությամբ կարող եք ազդել շրջապատի առարկաների վրա: Դուք կարող եք տեսնել ինչ որ գաղտնի անցք, կամ նման մի բան, որով կցանկանաք գնալ: Այդ ամենը դրևորվում է պատկերների արտահայտիչ լեզվով: Փորձեք դա:
  6. Վաղ թե ուշ դուք կարեղ եք հանդիպել որոշ երևույթների՝ մարդկանց, կեննդանիների, տիկնիկների, ֆանտաստիկ կենդանիների, երևույթների, որոնք կարողանում են խոսել և այլն: Փորձեք նրանց հետ կերպարներիլեզվով խոսել: Նրանք կարող են չհասկանալ, թե դուք ինչ եք ուզում հարցնել: Փորձեք այլ կերպով հարցնել: Փորձեք կիրառել ժեստերի լեզուն, և վերջապես փորձեք խոսել լեզվով:
  7. Երբ կզգաք, որ ինչ որ կարևոր բան եք իմացել, վերդարձեք այն վայրը, որտեղից սկսել եք ճանապարհորդությունը: Հետ վերադառնալով բացեք աչքերը և վերլուծեք Ձեր տեսածը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s