Երազներ

Երազների, երազատեսության շուրջ մարդկանց հետաքրքրությունը եղել է դեռևս Հին աշխարhում, և այդ ժամանակներից արդեն պահպանվել են երազահաններ, որտեղ մեկնաբանված են երազները, նշանները (սիմվոլները), իսկ մեկնաբանել կարող էին միայն ընտրված մարդիկ, օրինակ, քրմերը: Սակայն գիտական հետազոտության առարկա հոգեբանական տեսանկյունից երազները դարձել են միայն 20-րդ դարի սկզբին՝ ի դեմս Զիգմունդ ֆրեյդի՝ «Երազների մեկնաբանություն» մենագրության:

Ներկայումս երազները վերլուծվում են տարբեր՝ անալիտիկ, հոգեվերլուծական, գեշտալտ, տրանսպերսոնալ և այլ ուղղություններում՝ իրենց հստակ մեթոդաբանությամբ և սկզբունքներով:

Ըստ Զիգմունդ Ֆրեյդի, երազը հոգեկան երևույթ է, որը կարելի է բացատրել: Դա թույլ կտա բացատրել հոգեկան հիվանդությունների (նևրոզ, պսիխոզ, հիստերիա) պատճառները: Երազը կարող է աննշան գրգիռը վերածել մեծ իրադարձության:

Երազը բաղկացած է մեր գիտակցված և չգիտակցված ցանկություններից: Դրանք հաճախ մոռացվում են, քանի որ չեն գիտակցվում: Երազը պարունակում է անցյալի հիշողություններ, որոնք առաջին հայացքից ներկայում կարևոր չեն: Մարդու ոչ մի տպավորություն անհետ չի կորչում: Երազի վրա ազդում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գրգռիչները: Մեկնությունը կարող է օգնել հայտնաբերել թաքնված և սկսվող հիվանդությունները:
Երազի իմաստը խույս է տալիս մեկնությունից, երբ փորձում են հավելել անհասկանալի պատկերները կամ կապակցել դրանք մեկ ամբողջության մեջ: Երազը խոսում է պատկերներով և ոչ թե հասկացություններով: Երազը բացահայտում է մեր անհայտ բնությունը, մեր անհայտ ցանկությունները, որոնք մենք վախենում ենք խոստովանել անգամ ինքներս մեզ: Երազների մեկնության համար անհրաժեշտ է այցելուի հոգեբանական նախապատրաստումը: Նա պետք է հրաժարվի սեփական երազների քննադատական վերլուծությունից:

Երազը հասկանալու համար պետք չէ վերցնել այն իր ամբողջության մեջ, այլ միայն դրա բովանդակության առանձին տարրերը: Տարբեր մարդկանց կարող են երազում երևալ բովանդակությամբ նման երազներ, սակայն դրանք կունենան տարբեր իմաստ և նշանակություն: Ամեն երազ ունի իմաստ և հանդիսանում է ցանկության իրագործում: 

Յուրաքանչյուր ոք ունի գաղտնի, արգելված ցանկություններ, որոնք նա չի կարող խոստովանել ոչ ինքն իրեն, ոչ էլ ուրիշներին: Դրանք նստած են անգիտակցականի խորքերում և չեն հասնում գիտակցության իրենց սկզբնական տեսքով, այլ ենթարկվում են աղճատման:


Ֆրեյդը առանձնացնում է տիպիկ երազներ, որոնք կարելի է մեկնել և որոնք այցելում են բոլոր մարդկան: Դրանք են՝

1. Երազները մերկության մասին- մերկ կամ ամոթալի հագուստով լինելու մասին երազները Ֆրոյդն անվանում է էքսհիբիցիոնիստական երազներ՝ համարելով, որ դա անձի ինֆանտիլ ցանկությունն է ցուցադրել սեփական մարմինն այլ մարդկանց։ Երազ տեսնողն այդպես անում էր 3-4 տարեկան հասակում, երբ մեծահասակները նրան սիրում էին մերկ, և նրա մոտ ամոթի զգացում դեռևս չկար։

2. Հարազատների մահը- այս երազների շարքում կարելի է առանձնացնել երկու տարբերակ։ Մեկը, երբ անձը երազում վիշտ չի ապրում մահացած ծնողի, քրոջ կամ եղբոր մահվան առիթով և զարմանում իր անզգայությունից, իսկ մյուսը, երբ անձը կորստի հետ կապված խորը և ծանր վշտագին ապրումներ է ունենում երազում։ Առաջին տեսակի երազները չեն կարող համարվել տիպիկ, քանի որ հարազատի կորուստը երազում քողարկում է մեկ այլ՝ երազի բովանդակության հետ կապ չունեցող ցանկություն, որը կարելի է պարզել մեկնաբանության ընթացքում։ Իսկ երկրորդ տեսակի երազներն իրապես արտացոլում են անձի արտամղված ցանկությունը, որպեսզի իր տվյալ հարազատը մահանա։ Այդ ցանկությունը կարող է լինել անձի կյանքի որևէ փուլում առկա եղած ապրում՝ տվյալ հարազատից կամ նրա ազդեցությունից ազատվելու ձգտում։ Քույր-եղբայրների մահվան մասին երազներում կարող է արտացոլվել նրանց վաղեմի մրցակցությունը ծնողների սիրո համար։ Ծնողների մահվան հետ կապված երազները Ֆրոյդը բացատրում է՝ հանգամայնորեն նկարագրելով էդիպյան բարդույթի երևույթը, երբ 3-6 տարեկան հասակում երեխայի մոտ ի հայտ է գալիս սեռական ձգտում հակառակ սեռի ծնողի հանդեպ և մրցակցություն նույն սեռի ծնողի հետ։ Էդիպյան բարդույթի արդյունքում երեխան երկարժեք՝ սիրո, կապվածության և ատելության, թշնամանքի զգացմունքներ է տածում նույն սեռի ծնողի նկատմամբ, ինչը և կարող է հանգեցնել վերը նշված երազների ի հայտ գալուն։

3. Քննության տապալումը- նույնիսկ կրթական համակարգից վաղուց դուրս եկած մարդկանց մոտ դեռևս երազներ են լինում քննության հանձնման մասին։ Ֆրոյդի կարծիքով դրանք մանկության տարիքում կրած պատժի մասին հիշողությունների արդյունք են։ Ամեն անգամ, երբ անձը պատրաստվում է որևէ պատասխանատու գործողության և վախ ունի, որ այդ գործը չի ստացվի իր մոտ, քանի որ ինքը ինչ-որ բան այն չի արել, կարող է ունենալ քննության մասին երազ։ Հետաքրքիր է, որ անձը երազում տեսնում է ոչ թե այնպիսի քննություն, որը տապալել է, այլ հիմնականում այն քննությունները, որոնք հաջողությամբ է հանձնել։ Հետևաբար, այսպիսի երազները նախևառաջ հանգստացնող գործառույթ ունեն, քանի որ մատնանշում են հաջողությամբ պսակված փորձ և ոգեշնչում նոր հաղթանակի։

4. Գնացքից ուշանալը- քնում գնացքից ուշացող մարդը քնքնշանքի կարիք ունի: Դա նաև քաքնված ցանկություն է զուգընկերոջը փոխելու մասին:

5. Թռիչքը կամ վայրէջքը- քնած ժամանակ թռչելու, օդում սավառնելու մասին երազները մանկական տարիքում երեխային օդ թռցնելու ձևով խաղալու և դրանից երեխայի մոտ հաճելի զգացողությունների վերապրման հետ են կապված։ Ընկնելու մասին երազները մեծ մասամբ վախի հետ են կապված։

Հրդեհի մասին երազները հաճախ վկայում են մանկական տարիքում կրակի հետ խաղալու արգելքի մասին։

 Ֆրեյդը կարծում էր, որ յուրաքանչյուր երազի մեջ կարելի է տեսնել կապ նախորդ օրվա ապրումների հետ, ուստի երազների վերլուծության ժամանակ պետք է հաշվի առնել թարմ տպավորությունները և հույզերը, որ երազ տեսնողը վերապրել է նախորդ օրը կամ ավելի շուտ։ Սակայն երազի մեջ իրենց արտացոլումն են գտնում նախորդ օրվա այն բովանդակությունները, որոնք ինչ-որ կերպ կապվում են ավելի վաղ ունեցած փորձի հետ։ Ընդ որում, երազատեսություններում հայտնվում են ոչ թե առաջնային կարևորություն ունեցող, այլ չեզոք, երկրորդական բովանդակությունները, բայց որոնք մեզ տվել են մտածելու առիթ, և որոնց վրա մենք չենք կենտրոնացել։ Եթե օրվա մեջ կան մեկից ավելի այդպիսի բովանդակություններ, ապա երազը հակված է միավորել դրանք մեկ ամբողջության մեջ։
Ըստ Ֆրեյդի, երազը տեղափոխում է մեզ ապագա, որը անցյալի երևակայական պատճենն է:

Կարլ Գուստավ Յունգը երազների ամենաընդհանուր գործառույթը համարում էր փոխհատուցումը (компенсация), որի նշանակությունն է՝ վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երազի բովանդակությունը կարող է լրացնել այն, ինչը պակասում է անձին գիտակցական կյանքում, կամ զգուշացնել իրական և բուն հոգեկան վտանգների մասին: Կարող են տեղի ունենալ դժբախտ պա տահարներ, անձը կարող է հիվանդանալ և նույնիսկ մահվան ելքով, եթե հաշվի չառնի նախազգուշացումները: Սա միստիցիզմ չէ, ըստ Կարլ Յունգի, այլ մեր խնդիրների երկար անգիտակցական պատմություն անցնելու փաստ, որի ընթացքում կուտակվում են հոգու վտանգները (perils of the soul): Պարզ է, որ այսպիսի երազներն էլ ունեն կանխատեսման նշանակություն: Շատ կարևոր է հասկանալ երազի նշանային լեզուն, քանի որ միշտ չէ, որ այն մեզ պաշտպանում է վտանգներից, այն կարող է երկիմաստ լինել և մեզ իսկական աղետի առաջ կանգնեցնել:

Պետք չէ մոռանալ, որ երազները սերում են հոգեկանի այն շերտերից, որտեղ բնության օրենքները գերակա են, որտեղ համատեղված են ինչպես վեհն ու գեղեցիկը, այնպես էլ դաժանությունն ու կործանումը: Հատուկ նշանակություն ունեն կրկնվող երազները: Եթե ավելի հաճախ մարդիկ հակված են ուշադրութուն չդարձնել երազներին, ապա այս դեպքում չեն կարողանում խուսափել դրանից և փորձում են հասկանալ իմաստը: Կրկնվող երազները կարող են արդյունք լինել որևէ տրավմայի կամ չլուծված խնդրի, հուշել ապագայում որևէ կարևոր իրադարձության մասին և այլն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s