Հունվար ամսվա ճամբարային առօրյան հնարավորություններ տվեց ապահովելու կրթահամալիրի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ներառումը՝ կազմակերպվող նախագծերին, միջոցառումներին, ճամփորդություններին:
Հունվար ամսին իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- Սովորողների ԱՈւՊ-ների լրացման աշխատանքներ
Կազմակերպիչների, ուսուցիչների հետ համագործակցության շնորհիվ կազմակերպվել են միջին և ավագ դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարքի ունեցող սովորողների ԱՈւՊ-ների լրացման աշխատանքները:
ԱՈւՊ-ում ներառվել է նաև հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մասերը կրթահամալիրի բազմամասնագիտական թիմի խմբային աշխատանքի արդյուքնում:

- Անհատական աշխատանքներ
Անհատական աշխատանքներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ ըստ անհատական աշխատաժամանակի:
Բլոգում ներկայացված որոշ աշխատանքներ՝
Արևելյան դպրոց
Գոռ Աբրահամյան
Հարություն Հարությունյան
Արևմտյան դպրոց
Արմեն Ավետիսյան
Միջին դպրոց
Արսեն Կարապետյան
Ալիսա Խաչատրյան
Յուրի Մարգարյան
- Համագործակցություն թիվ 2 ՏՄԱԿ-ի մասնագետների հետ
Կրթահամալիրի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին Երևանի թիվ 2 ՏՄԱԿ-ի կողմից աջակցող մասնագետների հետ համագործակցությունը շարունակական էր նաև հունվարյան ճամբարի ընթացքում: Ներկայացված հայտի արդյունքում մասնագետների շարքին համալրվեց նաև սուրդոմանկավարժը: Կազմակերպվեց հանդիպում միջին և ավագ դպրոցի լսողական խնդիրներ ունեցող սովորողների հետ սուրդոմանկավարժի հետ ծանոթության նպատակով, որի արդյուքում կազմվեցին գրաֆիկներ հետագա աշխատանքների համար:
Հատված սուրդոմանկավարժի աշխատանքից Ավագ դպրոցի սովորողների հետ

Լոգոպեդական և հատուկ մանկավարժական աշխատանք կրտսեր դպրոցներում