Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտական ընտրության շեմին կանգնած մարդիկ տարբերվում են շրջապատող աշխարհի պահանջներին համապատասխան իրենց հնարավորությունները գնահատելու և իրենց ճանաչելու ձգտմամբ:

Մասնագիտական ինքնագիտակցության զարգացմանհարցում առավել զգայունակ են հատկապես ավագ դպրոցականները:Սակայն մասնագիտության ընտրությունը մասնագիտական կայացման բարդ, երկարատև, շարժական ու հակասական գործընթացի միայն սկիզբն է: Այդ գործընթացում Տ. Վ. Կուդրյավցևն առանձնացնում է չորս շրջան.

1. Մասնագիտական մտադրությունների ծագում և ձևավորում: Դրա հաջող իրականացման հոգեբանական չափորոշիչը` աշխատաշուկայի, հասարակական պահանջմունքների և անձի մասնագիտական պահանջմունքների միջև համապատասխանություն գտնելն է:

2. Մասնագիտական կրթություն և դաստիարակություն: Սրա հաջողության հոգեբանական չափորոշիչը անձի մասնագիտական ինքնորոշումն է, այսինքն` իր հանդեպ վերաբերմունքի ձևավորումը`որպես ընտրված մասնագիտության ու մասնագիտական ուղղվածության սուբյեկտի:

3. Ակտիվ ներխուժում մասնագիտական միջավայր և մասնագիտական պարտականությունների կատարում: Սրա իրականացման հաջողության հոգեբանական չափորոշիչը մասնագիտության ակտիվ տիրապետումն է իրական աշխատանքային գործընթացի ուարտադրական հարաբերությունների պայմաններում և իրեն գտնելը աշխատանքային կոլեկտիվների համակարգում:

4. Անձի հնարավորությունների և մասնագիտական ձգտումների իրականացում ինքնուրույն աշխատանքում (լրիվ կամ մասնակի):

Մասնագիտության ընտրության ազդող գործոններն են՝

  • Մասնագիտության մասին գիտելիքներն ու դրա պահանջարկը
  • Հակումները (հետաքրքրություններ, ջանքեր)
  • Ընդունակություններ, առողջություն (ներքին հնարավորություններն ու սահմանափակումները)
  • Պահաջների և ինքնագնահատման մակարդակը
  • Ծնողների, ընտանիքի կարծիքը
  • Հասակակիցների կարծիքը
  • Ուսուցիչների, մասնագետների դիրքորոշումները
  • Անհատական մասնագիտական պլան

Ի՞նչ է նշանակում մասնագիտության հիմնավորված ընտրություն և սխալ ընտրություն: Մասնագիտության ճիշտ և հիմնավորված ընտրությունը ենթադրում է ծայրահեղ դեպքում չորս գործոնների հաշվառում.

  • անհատական առանձնահատկությունների,
  • աշխատաշուկայի իրադրության (կոնյունկտուրա), այսինքն` ինչ մասնագիտություններ են պահանջված ներկա պահին,
  • ընտրվող մասնագիտության և ուսումնական հաստատությանմասին տեղեկացվածության,
  • ենթադրվող ընտրության վերաբերյալ շրջապատողների (ծնողների, ուսուցիչների, ընկերների և այլոց) կարծիքի:

Իր հերթին, մասնագիտության սխալ ընտրությունը հաճախակի կապված է հետևյալ կողմնորոշումների հետ.

  • որևէ բանով (օրինակ, նկարչությամբ) տարվածությունն ընտրության պահին,
  • երբեմն խմբերով մեկ բուհ ընդունվող հասակակիցների ընկերակցությունը,
  • ծնողների և ընկերների կտրական կարծիքը, ընտրված մասնագիտության անփոփոխությունը և դրան նվիրվածությունը,
  • մասնագիտությունը մարմնավորող մարդը, բայց ոչ հենց մասնագիտությունը: Առաջադիմող մասնագետը սովորաբար բարձրանալ սկսում է ցածր աստիճաններից,
  • ենթադրվող (և ոչ իրական) անձնային ու մասնագիտական կարևոր որակները, այսինքն` սեփական ֆիզիկական ու հոգեկան առանձնահատկությունների և թերությունների չիմացությունը կամ թերագնահատումը:
Իսկ ինչպե՞ս համապատասխան ընտրություն կատարել  

Այսպիսով, գտնվելով ապագա մասնագիտության փնտրտուքների մեջ, անպայման պետք է հաշվի առնել վերոնշյալ բոլոր գործոնները:

Նախ փորձել պատասխանել հետևյալ հարցերին

  1. “Ո՞վ եմ ես. Ինչպիսի՞ն եմ ես”- յուրաքանչյուր հարցի համար գրել 10 պատասխան (ինքնաբացահայտում, սեփական ռեսուրսների վերհանում)
  2. Լրացնել աղյուսակը հետևյալ բանաձևով.
Ուզում եմԻմ հետաքրքրությունները, նախասիրությունները, հակումները
Կարող եմԻմ ընդունակություններն ու հնարավորությունները
Պետք էՄասնագիտության պահանջները

Այս ամենը կօգնի վերանայել սեփական հնարավորությունները, հետաքրքրությունները ու համեմատական վերլուծություն կատարել մասնագիտական պահանջների ու սեփական անձի միջև. Արդյո՞ք համապատասխանում են մասնագիտության պահանջները անձի հետաքրքրություններին ու ըդունակություններին:

Մասնագիտական կողմնորոշման համար արդյունավետ են նաև հոգեբանական թեստերը, որոնք ուղղված են լինում մասնագիտական կողմնորոշմանը և օգնում են գտնել անձնային առանձնահատկություններին համապատասխան մասնագիտությունները:

Աղբյուր` Մասնագիտական կողմնորոշման հիմունքներ (գործնա-կան հոգեμանություն): Ուսումնամեթոդական ձեռնարկ /Ս. Վ. Հովհաննիսյան. — Եր.: ԵՊՀ հրատ., 2014. — 332 էջ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s