Փետրվար ամսին շարունակվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատանքները Արևելյան և Արևմտյան, Միջին և Ավագ դպրոցներում:
Արևելյան դպրոց-պարտեզ


Արևմտյան դպրոց-պարտեզ
Ավետիսյան Արմեն
Արմենը նաև ներռավել է դասարանական Թումանյանական նախագծային աշխատանքին. Չարի վերջը
Եսայան Ռոմեն. ներառում դասարանական աշխատանքին
Միջին դպրոց
Միջին դպրոցի մի քանի սովորողները արդյունավետ ներառվում են կավագործության աշխատանքներին, աշխատում ենք խմբով, ապահովում միմյանց հետ շփումը:
Էդգարի աշխատանքը
Արսենի աշխատանքը քույրիկի համար

Ավագ դպրոց
Ուսուցիչների հետ անցկացվել են խորհրդատվություններ սովորողների ԱՈւՊ-ների լրացման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ: Քննարկվել են նաև սովորողների ներառման հարցերը, սովորողների առաջադիմությունը, առաջադրանքների վերաբերյալ հարցերը:
Անհատական աշխատանք Լիլիթի հետ
Ավագ դպրոցում ուսուցիչների, կազմակերպիչների դիտարկումների արդյունքում նկատվել են երկու սովորող, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: Այդ սովորողները դիտարկվել են մասնագիտական տեսնակյունից և կազմակերպվել է հանդպում ծնողների հետ. կատարվել է դպրոցական մակարդակի գնահատում, որից հետո ներկայացվել թիվ 2 ՏՄԱԿ երկրորդական գնահատում անցկացնելու նպատակով:
Կատարվել է նաև մշտադիտարկում թիվ 3 ՏՄԱԿ-ի կողմից ավագ և միջին դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների փաստաթղթերի, ԱՈւՊ-ների և ՄԱԾԱՊ-ների վերաբերյալ:
