Միջանձնային հարաբերություններ

Միջանձնային հարաբերությունները կարելի է սահմանել, որպես` մարդկանց միմյանց նկատմամբ առկա սուբյեկտիվ վերաբերմունքի իրացում: Միջանձնային հարաբերությունները երկու կամ ավելի հարաբերվող մարդկանց միջև զգացողությունների և դիրքորոշումների արտահայտման ձև է: Մեկ այլ բնորոշմամբ միջանձնային հարաբերությունները առաջանում են սոցիալական խմբի անդամների փոխադարձ ընկալման ու հաղորդակցության արդյունքում։ Երբեմն «միջանձնային հարաբերություններ»-ի փոխարեն կիրառվում է «փոխհարաբերություններ» եզրույթը, որն առաջարկել է Յ.Լ.Կոլոմինսկին: Միջանձնային հարաբերությունները կարող են լինել ընկերական, ռոմանտիկ, ընտանեկան և մասնագիտական: Միջանձնային հարաբերությունները կարող են դրսևորվել մարդկանց փոխհարաբերություններում ագրեսիայի, թշնամության, ատելության, կոնֆլիկտի, սիրո, հարգանքի, մտերմության, մանիպուլյացիայի, վերահսկման և այլ ձևերով:

Միջանձնային հարաբերությունների զարգացման ամենատարածված մոդելներից մեկի հեղինակը Ջ.Լեվինգերն է: Ի սկզբանե այդ մոդելը ձևակերպվել էր չափահաս հետերոսեքսուալ մարդկանց միջև ռոմանտիկ հարաբերությունների զարգացման ընթացքը նկարագրելու համար, սակայն ժամանակի ընթացքում այն ապացուցեց իր կիրառելիությունը նաև մնացյալ տիպի միջաձնային հարաբերություններում: Համաձայն Լեվինգերի մոդելի, միջանձնային հարաբերությունները զարգանում են հինգ փուլով.

1. Ծանոթություն: Ծանոթությունը հիմնվում է նախնական հարաբերությունների, ֆիզիկական նմանության, առաջին տպավորության և այլ գործոնների վրա: Եթե երկու մարդ հավանում են մեկմկու ապա նրանց հարաբերություններն անցնում են հաջորդ փուլ, սակայն ծանոթության փուլը կարող է զարգանալ նաև այլ ճանապարհով (օրինակ`մասնագիտական միություն և այլն):

2. Ամրապնդում: Այս փուլի ընթացքում հարաբերվող կողմերը սկսում են վստահել միմյանց և դրսևորել միմյանց նկատմամբ հոգատարություն կամ հետաքրքրվածություն: Այս փուլից անցում է կատարվում հաջորդ փուլ, եթե կողմերը համատեղելի են լինում, դրսևորում են մտերմանալու ցանկություն և այլն:

3. Խորացում: Այս փուլում հարաբերությունները խորանում են: Կողմերը դառնում են մտերիմ. Կարող է առաջանալ երկարատև ընկերություն, ռոմանտիկ հարաբերություններ և ամուսնություն: Այնուամենայնիվ հարաբերութունները կարող են խորանալ և զարգանալ նաև այս փուլում: Միջանձնային հարաբերությունների խորացման փուլը համեմատաբար ավելի երկար է տևում քան նախորդ երկու փուլերը:

4. Վատթարացում: Ոչ բոլոր հարաբերություններն են, որ ընթացքում վատթարանում են, սակայն վատթարացման տարաբնույթ, թեկուզ չնչին թվացող նշանները կարող են հետագայում հանգեցնել դրան: Հարաբերություններում դժգոհությունների, զայրույթի ու ձանձրույթի արդյունքում կողմերը կարող են սկսել քիչ շփվել միմյանց հետ, սահմանափակել այն և խուսափել մեկը մյուսից: Իսկ վստահության պակասը կարող է ի վերջո հանգեցնել հարաբերությունների ավարտին, եթե իհարկե կողմերը ձեռնամուխ չլինեն իրենց հարաբերություններում առաջացած խնդիրների լուծմանը:

5. Ավարտ: Հարաբերությունների վերջին փուլը դրանց ավարտն է, որը կարող է պայմանավորված լինել կողմերից մեկի մահով, ժամանակի և տարածության մեջ նրանց հեռավորությամբ, բոլոր տեսակի կապերի խզմամբ և այլն:

Հասարակական հարաբերությունների և միջանձնային հարաբերությունների միջև եղած կապի վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալու շփման տեղն ու դերը արտաքին աշխարհի հետ մարդու կապերի բարդ համակարգի մեջ: Հարաբերությունների հոգեբանության մեջ կարևոր խնդիրներից է «շփում» հասկացության ճիշտ մեկնաբանությունը: Վերջինս հաճախ օգտագործվում է որպես «հաղորդակցման» հոմանիշ: Ընդհանուր առմամբ դա այդպես էլ կա, սակայն վերջինս մի փոքր այլ իմաստային երանգավորում է ստանում գործունեության տեսության շրջանակներում: Համաձայն գործունեության տեսության, և՛ հասարակական, և՛ միջանձնային հարաբերությունները բացահայտվում և իրականացվում են հենց շփման մեջ: Այսինքն շփման հիմքերը հենց մարդկային նյութական կենսագործունեության մեջ են: Ա.Ն.Լեոնտևի բնորոշմամբ մարդու վերաբերմունքը իրեն շրջապատող առարկայական աշխարհի նկատմամբ միշտ միջնորդավորված է այլ մարդկանց, հասարակության նմատմամբ իր վերաբերմունքով (Леонтьев, 1975, էջ 289): Միջանձնային հարաբերությունները լինելով հարաբերությունների յուրահատուկ ձև այնուամենայնիվ իրականացվում են կոնկրետ հասարակական համակարգի ներսում`

փոխազդելով վերջինիս հետ: Այդ փոխազդեցության արդյունքում վերջիններս անընդհատ փոխակերպում են միմյանց հարաբերվելով մեկը մյուսի հետ ֆիզիկական,

նյութական, հուզական, վարքային և իմաստային մակարդակներում: Անդրևան նշում է, որ առանց շփման հնարավոր չէ պատկերացնել մարդկային հասարակությունը, քանի որ հենց շփումն է որ կապում և միավորում է մարդկային անհատներին մեկ համակարգի մեջ: Այս առումով շփումը ընկալվում է և՛ որպես հասարակական հարաբերությունների, և՛ որպես միջաձնային հարաբերությունների իրականացում, ռեալիզացիա: Այստեղից հետևում է որ միջանձնային հարաբերությունները և հասարակական հարաբերությունները որպես հարթություններ հատվում են «շփման» ժամանակ-տարածության մեջ: Սակայն շփման մեջ տարբեր կերպ են իրագործվում միջանձնային և հասարակական հարաբերությունները: Այդ իսկ պատճառով այդ վերջիններիս իրագործման գործընթացները ուսումնասիրվում են տարբեր գիտությունների շրջանակներում: Օրինակ եթե շփումը որպես միջանձնային հարաբերությունների իրագործում ուսումնասիրվում է հոգեբանության, սոցիալական

հոգեբանության մեջ, ապա խմբերի միջև եղած հարաբերություններն առավել շատ սոցիոլոգիայի ուսումնասիրության օբյեկտն են: Շփումը պարտադրված է մարդկանց համակեցության փաստով, այդ պատճառով այն անխուսափելիորեն իրագործվում է ամենատարբեր միջանձնային հարաբերություններում` շփվողների միմյանց նկատմամբ և դրական և բացասական վերաբերմունքի առկայության դեպքում: Միանշանակ դա ազդում է հարաբերությունների որակի, ընթացքի և արդյունքի վրա: Սակայն այդ նույնը գործում է նաև մակրոմակարդակի վրա, երբ շփվող կողմերը ոչ թե առանձին անձիք են այլ: Ընդ որում պարտադրված շփման երևույթը անտագորնիստական խմբերի կամ այդ խմբերի ներկայացուցիչների միջև ավելի հաճախ հանդիպող երևույթ է քան պարտադրված շփումը միջանձնային հարաբերություններում:

Աղբյուր՝ Բեգոյան Ա. Ն., Միջանձնային հարաբերությունների ընդհանուր բնութագիրը /Հիլֆմանն Պրեսս, 2019. — 48 էջ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s