Մայիսյան 16-րդ հավաք

Մայիսյան 16-րդ հավաքի շրջանակներում ամփոփում ենք ավագ դպրոցում գործող Հոգեբանի ակումբի գործունեությունը:

Ակումբը գործում է 2020 թվականի փետրվար ամսից, որտեղ ընդգրվկած են եղել 9-12-րդ դասարանի սովորողներ՝ անկախ իրենց մասնագիտական կողմնորոշումից:

Ակումբի նպատակն է սովորողների մեջ պատկերացում ձևավորել հոգեբանի մասնագիտության մասին, զարգացնել գիտելիքները հոգեբանության մասին, ակտիվացնել ինքնագիտակցությունը, մղել ինքնաճանաչման, ինքնազարգացման, ինքնակրթության, բացահայտել սեփական Ես-ը, հաղթահարել սեփական խնդիրները, զարգացնել իրար օգնելու կարողությունները:

Տարվա ընթացքում ակումբին միանալու ցանկություն հայտնեցին նաև միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ, անգամ համալսարանի ուսանողներ: Հանդիպման օրերն ու ժամերը համաձայնեցվեցին սովորողների հետ: Ըստ ֆիքսված օրերի՝ երկուշաբթի և չորեքշաբթի, հանդիպում ենք սովորողների հետ և քննարկում ամենատարբեր թեմաները, որոնք կապված են հոգեբանության հետ:

Ակումբի գործունեության մասին ներկայացված է իմ բլոգում: Առկա է նաև քննարկվող թեմաների ցանկը, սակայն դրանցից բացի քննարկումներ են լինում սովորողների առաջարկած թեմաներով:

Ստորև ներկայացված են նաև սովորողների անհատական ամփոփումները ակումբի գործունեության մասին՝

Շուշան Մելքոնյան
Ռուզաննա Ղազարյան
Լյուդմիլա Գորոյան
Ասյա Բանդուրյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s