Սեմինար թիվ 3 ՏՄԱԿ-ում

Մայիսի 27-ին Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում նախատեսված էր «Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթական, միջավայրային կարիքների հարմարեցումներ, էթիկական նորմեր» թեմայով սեմինարը, որին մասնակցելու հնարավորություն էինք ստացել նաև մենք՝ կրթահամալիրի հատուկ մանկավարժ Մարիաննա Գևորգյանը, և ես՝ հոգեբան Սուսաննա Չալիկյանս:

Թեև կրթահամալիրում տեսողության խանգարումներ ունեցող սովորողները գերակշռող մաս չեն կազմում, սակայն այն գիտելիքները, որոնք ստացանք սեմինարի ընթացքում օգտակար կլինեն թե՛ կրթահամալիրում սովորողների հետ առնչվելիս, թե՛ այլ միջավայրում:

Սեմինարի հյուրն էր՝ տիֆլոմանկավարժ, ՀՊՄՀ-ի դասախոս՝ Սիփան Ասատրյանը, ում մասին լսում եմ իմ ուսանողական տարիներից սկսած: Թեև մասնագիտական առնչություն չեմ ունեցել Սիփանի հետ, սակայն միշտ հիանում եմ նրա նպատակասլացությամբ ու աշխատասիրութամբ, ինչպես նաև մարդ տեսակով: Ներկա էր նաև Սիփանի կինը՝ Վանուհի Ստեփանյանը, ով նույնպես մասնագիտությամբ տիֆլոմանկավարժ է, և ՏՄԱԿ-ի մյուս մասնագետների հետ միասին ներկայացրեց սեմինարի նախատեսված նյութը:

Սեմինարին ստացանք և՛ տեսական, և՛ գործնական շատ օգտակար գիտելիքներ, որոնք կարծում եմ միայն ուսուցիչների և մասնագետների համար չեն նախատեսված, այլ ամբողջ հասարակության:

Ծանոթացանք Բրայելյան համակարգի պատմությանը, կիրառման ձևերին, ինչպես նաև տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված գրքերին ու դրանց ստեղծման գործընթացին:

Իմացանք, թե ինչպես ճիշտ հաղոդակցվել չտեսնող անձի հետ, որը ներկաացրեց թիվ 3 ՏՄԱԿ-ի տիֆլոմանկավարժ Լիլիթ Ավագյանը, ով նաև աջակցում է կրթահամալիրի տեսողության խանգարումներ ունեցող սովորողներին:

Շատ օգտակար գիտելիքներով կիսվեց նաև Սիփանը, գործնական օրինակով, որին մասնակից էր Մարիաննա Գևորգյանը. տեսանյութը թիվ 3 ՏՄԱԿ-ի ֆեյսբության էջում:

Ունեցանք նաև թիմային գործնական հատված, որի ժամանակ կիրառեցինք սեմինարի ընթացքում ձեռք բերած գիտելիքները:

Սեմինարին մասնակցում էին տարբեր դպրոցների ուսուցիչներ, մասնագետներ, որը նոր ծանոթությունների և կապերի հնարավորություն ստեղծեց մեզ համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s