Նպատակը՝ փոխանցել կավագործական հմտությունները մյուս սովորողներին
Մասնակիցներ՝ միջին դպրոցի հատուկ կարիքով սովորողներ
Ստուգատեսային բաղադրիչ՝ Սովորող-սովորեցնող
Ժամանակահատված՝ ուսումնական երկրորդ շրջան. Հունվարյան ճամբար
Ընթացք՝ հատուկ կարիքով այն սովորողները, ովքեր դրսևորում են կավագործական լավ հմտություններ՝ փոխանցում են այդ հմտությունները մյուս սովորողներին
Արդյունք՝ սովորեցնող սովորողը զարգացնում է հոգատարության, ընկերասիրության որակներ, սովորող սովորողը՝ ստանում է նոր գիտելիքներ: Սովորողների մեջ ձևավորվում և ամրապնդվում է ընկերասիրության գաղափարը: