«ՈՒՊԳՀ ունեցող երեխայի ներառումը դասարանում». Սեմինար թիվ 3 ՏՄԱԿ-ում

Դեկտեմեբրի 21-ին թիվ 3 ՏՄԱԿ-ում կազմակերպվել էր հերթական սեմինարը, որին հրավիրված էին թիվ 3 ՏՄԱԿ-ի կողմից աջակցվող դպրոցների մասնագետներ, դասավանդողներ, ծնողներ: Մեր կրթահամալիրից մասնակցություն ունեցան ԿԱՊԿ ունեցող սովորողի ծնող և ուղեկցող , և ես՝ Սուսաննա Չալիկյանս:

«ՈՒՊԳՀ ունեցող երեխայի ներառումը դասարանում» թեմայով այս սեմինարը շատ արդի և հաճախ հանդիպող համախտանիշի մասին էր, որի մասին ստացած տեսական և գործնական գիտելիքների շատ արդյունավետ էր բոլորի համար:

Սեմինարավար մասնագետները մանրամասնությամբ ներկայացրեցին ՈՒՊԳՀ-ի բնութագիրը, տեսակները, դրսևորվող ախտանիշները, սովորողին ներառելու ռազմավարությունները և, իհարկե տվեցին գործնական խորհուրդներ և աշխատանքի ձևեր:

Ինքս ներկա լինելով սեմինարին նկատեցի, թե ինչ դժվարությունների են բախվում հիմնականում դասավանդողները, ովքեր իրենց դասարանում ունենում են նման ախտանիշները ունեցող սովորողի: Իսկ ես, թեև ունեի թեմայի վերաբերյալ գիտելիքներ, ևս ձեռք բերեցի արդյունավետ տեղեկություն, որոնք այսուհետ կկիրառեմ իմ աշխատանքում:

Հետագայում դժվարությունները հաղթահարելու համար ոչ միայն արդյունավետ կլինեն այն գիտելիքները, որոնց ստացանք սեմինարի ընթացքում, այլ նաև փորձի փոխանակման քննարկումները, որոնք փոխանցեցին թե՛ ներկա ծնողները, թե՛ մասնագետները, թե՛ դասավանդողները:

Շնորհակալ ենք թիվ 3 ՏՄԱԿ-ին պարբերամաբր նմանատիպ սեմինարների կազմակերպման համար, քանի որ մասնակիցների շնորհակալական խոսքերը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ են դրանք իրենց համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s