Դեկտեմբերի ամսվա ընթացքում շարունակել եմ մասնագիտական աջակցություն ցուցաբերել կրթահամալիրի միջին և ավագ դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ սովորողներին, փորձել հնարավորինս արդյունավետ ներառել նրանց առարկայական դասընթացներին և, կարելի է ասել ունեցել եմ դրական արդյունքներ:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ներառումն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցիչների կողմից մշակված հատուկ, սովորողի ընդունակություններին հարմարեցված փաթեթների կիրառումը, քանի որ սովորողը զգում է, որ դասին մասնակցելու և առաջադրանքները կատարելու ընթացքում դժվարություններ քիչ են լինում:
Ավագ դպրոցի Հոգեբանի ակումբի սովորողների հետ ունեցել ենք տարատեսակ քննարկումներ, որոնցից եղել են՝ Անձի պաշտպանական մեխանիզմներ թեման: Քննարկումներ են եղել սովորողների կողմից առաջարվող թեմաների շուրջ, որոնք ուղղված են եղել սեփական խնդիրների հաղթահարմանը:
Կրթահամալիրի մանկավարժահոգեբանական խմբի մասնագետներով մասնակցություն ենք ունեցել Հաշմանդամության խնդիրների զանգերի կենտրոն ծրագրի մեկնարկին, որտեղ ներկայացրել ենք կրթահամալիրի սովորողների կողմից պատրաստած ձեռագործ իրերը: Լուսաբանումը այստեղ:
Մասնակցություն եմ ունեցել թիվ 3 ՏՄԱԿ-ի կողմից կազմակերպված «ՈՒՊԳՀ ունեցող երեխայի ներառումը դասարանում» թեմայով սեմինարին կրթահամալիրի ծնողներից մեկի և սովորողի ուղեկցողի հետ միասին: Լուսաբանումը այստեղ:
Ամփոփիչ աշխատանքներ են իրականացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ՄԱԾԱՊ-ների հետ , որին մասնակցել են և՛ կրթահամալիրի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետները, և՛ թիվ 3 ՏՄԱԿ-ի մասնագետները:
Աշխատանքներ են իրականացվել նաև սովորողների ԱՈւՊ-ների լրացման հետ կապված, դասավանդողների հետ և՛ անհատապես հանդիպումներով, և՛ հեռավար, նամակագրական կապերով:













