Հունվարյան ճամբարը հետաքրքիր են դարձնում ուսումնական ճամփորդությունները: Շուշան Ավագյանի նախաձեռնությամբ կազմակերպիեցինք քաղաքային ճամփորդություն:
Քաղաքային երթուղով ուղևորվեցինք դեպի Ա.Սպենդիարյանի տուն-թանգարան: Թանգարում սովորողները ծանոթացան Ա.Սպենդիարյանի կյանքին, տեսան ներկայացված իրերը, որոնք պատկանել են Սպենդիարյանին, և այն սենյակը որտեղ աշխատել է նա: Թանգարանը զարմացրեց մեզ նաև իր հետաքրքրիր ինտերակտիվ խաղով, որը գրավեց սովորողների ուշադրությունը: Խաղի միջոցով ստուգվում էր սովորողների գիտելիքները Սպենդիարյանի կենդագրթության մասին, իսկ որպես հաղթանակներ բացվում էին հետաքրքիր-ժամանցային խաղեր:



















Տեսանյութ
Քաղաքային ճամփորդության այցերից մեկն էր նոր բացված սքեյթ պարկը: Այնտեղ սովորողները սահեցին իրենց սքեյթերով և ուրախ ժամանակ անցկացրեցին:
















