Հունվար ամիսը լի էր հետաքրքիր նախագծերով և սեմինարներով:
Միջին դպրոցի հատուկ կարիքով սովորողների հետ փորձեցինք զարգացնել կավագործական հմտությունները, ձևավորել ինքնուրույնություն և ստեղծագործականություն:






Շարունակվել են նաև սովորողների ներառմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները:


Միջին դպրոցի ջոկատներում անցկացրեցի «Մեր շրջապատի մարդիկ» նախագիծը, որն ունեցավ հետևյալ արդյունքը:
Շուշան Ավագյանի հետ կազմակերպեցինք քաղաքային ճամփորդություն, որի ընթացքում այցելեցինք Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան և նորաբաց սքեյթպարկ:
Մասնակցություն եմ ունեցել նաև մանկավարժական ճամբարի սեմինարներին՝ Լաերտ Գրիգորյանի կողմից պարերի ուսուցմանը, Հասմիկ Սիմոնյանի թենիսի մրցաշարին:


Մասնակցել եմ նաև Դիջիթեք 2022-ի Էլյա Սահակյանի կողմից ներկայացված Linkedin հարթակի մասին սեմինարին և ստացել արդունավետ գիտելիքներ Linkedin հարթակը ճիշտ և օգտակար ձևով օգտագործելու համար:
