Բոլորս հաճախ ունենում ենք լիցքաթափվելու, սեփական ներաշխարհ խորասուզվելու, ինքներս մեզ հասկանալու, բացահայտելու կարիք: Այսպիսի հնարավորություն է տալիս արտ-թերապիայի ճյուղերից մեկը` մանդալաթերապիան:
Ըստ Կ. Յունգի, մանդալան արտացոլում է անձի անհատականությունը, որը օգնում է բացահայտել և գտնել անձին դեպի իր Ես-ը տանող ճանապարհը։ Մանդալաթերապիան նաև օգնում է կարգավորել հույզերը, զարգացնել անձնային որակները, ստեղծագործական կարողությունները, վերհանել անձի ռեսուրսները և ամրապնդել դրանք։
Այդպիսի մի հանդիպում կազմակերպվեց արտ-թերապևտ`Քնարիկ Պետրոսյանի կողմից հոգեբանի ակումբի սովորողների համար։ Հանդիպմանը մասնակցեց նաև կրթահամալիրի գրադարանի ղեկավար, ներառականության մասնագետների աշխատանքների համակարգող` Լուսինե Ալեքսանյանը։
Քնարիկը սկզբում ներկայացրեց մանդալաթերապիայի էության մասին, կատարեց լիցքաթափող և կենտրոնացմանն ուղղված աշխատանք, ապա սկսվեց բուն ստեղծագործական և միևնույն ժամանակ թերապևտիկ գործընթացը։
Աշխատանքի վերջում Քնարիկը յուրաքանչյուրի հետ անհատապես քննարկեց ստեղծված մանդալայի բովանդակության մասին։
Սովորողները մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին աշխատանքին։ Արտահայտվեցին, որ աշխատանքի ընթացքում կարողացան հասկանալ իրենց ներաշխարհը, նշեցին իրենց զգացողությունների մասին, որոնք ուժեղ կողմերը վերագտնելու և բացահայտելու մասին էին։
Նախագիծը Քնարիկ Պետրոսյանի բլոգում։
Նախագծի ընթացքը և արդյունքը ներկայացված է տեսանյութում և ֆոտոշարքում։













[…] https://chalikyansusanna.home.blog/2022/03/18/%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%a9%d5%a5… […]
НравитсяНравится