Մարտի 21-ի նշանակալիությունը

Մարտի 21-ը սովորական օր չէ նրանց համար, ովքեր տեղեկացված են Դաունի համախտանիշի մասին:

Մեր ժամանակներում հաճախ ենք հանդիպում Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և առնչվում իրենց հետ, այդ պատճառով լավ կլինի ավելին իմանալ նրանց մասին:

Ինչու՞ է կոչվում Դաունի համախտանիշ
Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1876 թվականին, այդ պատճառով է համախտանիշը կոչվել է իր անունով:

Ո՞րն է Դաունի համախտանիշի պատճառը
Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասանկի հավելյալ կրկնօրինակ: Դա քրոմոսոմային պաթոլոգիա է, որը հանգեցնում է մտավոր զարգացման խանգարման և դրսևորվում է արտաքին տեսքին բնորոշ փոփոխություններով:

Ինչպե՞ս ճանաչել Դաունի համախտանիշ ունեցող անձին

Դաունի համախտանիշը ունեցող անձինք տարբերվում են արտաքին տեսքով, ինչի հետևանքով հիվանդությունը ախտորոշվում է միանգամից երեխայի լույս աշխարհ գալուց։ 

  • Կարճահասակ են,
  • Տիպիկ է կլոր, ոչ մեծ գլուխը՝ տափակացած ծոծրակով, որը տարիքի հետ ավելի է տափակում,
  • Դեմքը նույնպես տափակ է, ճակատը նեղ,
  • Աչքերը նեղ են, հաճախ է հանդիպում շիլություն,
  • Քիթը կարճ է՝ բարակ միջնապատով և լայնացած հիմքով, լայն քթանցքներով,
  • Ստորին ծնոտը առաջ է եկած, վերինը՝ թերզարգացած է՝ նեղ և կարճ,
  • Բերանը սովորաբար կիսաբաց է, շուրթերը հաստ են, անձև, վատ գծագրված, ստորին շուրթը կախված։
  • Բնորոշ է կոշտ, հաստացած լեզու, հորիզոնական ակոսներով։ Այն հաճախ դուրս է կախվում կիսաբաց բերանից։ 

Բացի արտաքին տեսքի յուրահատկություններից Դաունի համախտանիշ ունեցող անձինք կարող են ունենալ որոշակի առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ մկանների թույլ զարգացվածությունը, սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն: Քանի որ վերոնշյալների մեծ մասն արդեն հնարավոր է բուժել, կարելի է ասել, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վարում են առողջ կյանք:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները անցնում են զարգացման նույն փուլերը, ինչ սովորական երեխաները: Ուսուցման ընդհանուր սկզբունքները մշակվել են նախադպրոցական հասակի երեխաների զարգացման ժամանակակից պատկերացումների հիման վրա՝ հաշվի առնելով սպեցիգիկ առանձնահատկությունները, որոնք բնորոշ են Դաունի համախտանիշ ունեցո երեխաներին:

Դրանց վերաբերում է՝

  1. Հասկացությունների դանդաղ ձևավորում և հմտությունների զարգացումը
  • Ընկալման տեմպի նվազումը և պատասխանի ձևակերպման դանդաղեցումը,
  • Նյութի յուրացման համար ավելի շատ կրկնության անհրաժեշտություն,
  • Նյութի ընդհանրացման ցածր մակարդակ,
  • Բարձր պահանջարկ չունեցող հմտությունների կորուստ:

2. Միառժամանակ մի քանի հասկացությունների հետ գործելու ցածր ունակություն, ինչի հետ կապված են՝

  • Դժվարություններ, որոնք առաջանում են երեխայի մոտ նոր նյութը նախկինում յուրացված նյութին միավորելու արդյունքում
  • Դժվարություններ նյութը մի իրավիճակից մյուսին փոխանցելու արդյունքում
  • Դժվարություններ այն առաջադրանքների կատարման դեպքում, որոնք պահանջում են գործողություն կատարել առարկայի մի քանի նշանների հետ, կամ էլ գործողությունների շղթա կազմելու դեպքում

3. Տարբեր բնագավառներում երեխայի զարգացման անհավասարակշռություն (շարժողական, խոսքի, սոցիալ-հուզական) և կոգնիտիվ (ճանաչողական) զարգացման սերտ կապ զարգացման այլ ոլորտներ հետ:

4. Զգայական ընկալման խախտում, որը կապված է զգայունության իջեցման հետ և հաճախ հանդիպող տեսողական և լսողական խախտումների հետ:

5. Դաունի համախտանիշով երեխաները ունեն տարբեր մակարդակներ և նրանց զարգացման արագությունը նույնպես կարող է զգալիորեն տարբերվել:

Հայաստանում Դաունի համախտանիշ ունեցող անձանց կյանքի որակի բարելավման համար ստեղծվել է Արև երեխաներ ՀԿ-ն, որտեղ հաճախում են բազմաթիվ արևային երեխաներ:

Գյումրիում բացված Արեգակ անվանումը ստացած առաջին ներառական սրճարանում հնարավորություն է տրվել աշխատել Դաունի համախտանիշով անձանց և ցուցաբերել իրենց լավագույն ընդունակությունները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s