Աշխատանքային գործիքները երբեք շատ չեն լինում

Հոգեբանի մասնագիտությունը մշտապես պահանջում է սովորել, ուսումնասիրել, թարմացնել աշխատանքային գործիքները։

Այդ առիթով թիվ 3 ՏՄԱԿ-ը կազմակերպել էր երկօրյա վերապատրաստում դպրոցական հոգեբանների համար։ Վերապատրաստման թեման էր ABB/ԿՎՎ (կիրառական վարքային վերլուծություն):

Կրթահամալիրից մասնակցեցինք ես` Սուսաննանա Չալիկյանս և Տաթև Ավետիսյանը։

Ոգևորիչ է, երբ ունենում ես այլ պատկերացումներ և սպասելիքներ, իսկ արդյուքնում ստանում ես դրանից ավելին և դրականը։ Այդպես եղավ այս վերապատրաստման ժամանակ։ Այս գիտությանը ծանոթանալն ավելի ոգևորեց, փոխեց պատկերացումները երեխաների հետ աշխատանքի մասին։

Հայկուհի Դիլանյանը, ով որակավորված և փորձառու վարքային մասնագետ է, շատ մատչելի ներկայացրեց մեզ գիտության մասին։

Կարևոր էր ծանոթանալ տեսություններին և պատմությանը, ուստի առաջին օրը մեզ ներկայացվեց այդ ամենը։

Ունեցանք նաև դեպքերի վերլուծություններ, որոնց ժամանակ կիրառում էինք թարմ գիտելիքները։

Շատ կարևոր էր մեզ համար նաև այն, որ սովորեցինք ավելի ճիշտ և համակարգված դիտարկման գրաֆիկ կազմել։

Ուրախ ենք և ոգևորված ավելացնել մեր գիտելիքների պաշարում հենց այս գիտության տարրերը, քանի որ աշխատելով տարատեսակ խնդիրներ ունեցող սովորողների հետ, եթե կիրառենք ստացված գիտելիքները կունենանք հիանալի արդյունքներ։

Շնորհակալ ենք նման արդյունավետ վերապատրաստում կազմակերպելու համար և հուսով ենք, որ այս շարքը շարունակելի կլինի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s