Մենք մեկ քայլ առաջ ենք

Հուլիսի 1-ից մեկնարկեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և EduArmenia-ի հետ համատեղ կազմակերպված «Ներառական կրթություն» խորագրով Համահայկական գիտակրթական աշխատաժողովը։

Աշխատաժողովը քառօրյա է` հուլիսի 1-4-ը, որից երկու օրերը առցանց են անցկացվում։ Ծրագրում ներառված են տարատեսակ թեմաներ, որոնք օգտակար ու կարևոր դեր ունեն ներառական կրթության կազմակերպման գործընթացում։

Ներկա լինելով առկա ձևաչափով անցկացվող օրերին, որոնք տեղի էին ունենում հայկական պետական մանկավարժական համալսարանում, տարբեր կարևոր մտքեր ու գաղափարներ առանձնացրեցի ինձ համար, սակայն աշխատաժողովի ողջ գաղափարն ու կոչն էր վերանայել ներառական կրթությունը ողջ Հայաստանում։ Այն մեկ ընդհանուր միտքը, որ հնչում էր աշխատաժողովի տարբեր խոսնակների կողմից, հետևյալն էր. Կենտրոնանալ սովորողին ուսումնական գործընթացին արդյունավետ ներառման վրա, և չառանձնացնել նրանց հասակակիցներից, չպիտակավորել։ Կարևոր մտքերից էր նաև, որ ներառման կարիք ունեն բոլոր սովորողները, անկախ առանձնահատկությունից։ Այսինքն, մինչ օրս, բոլորը փորձել են ուսուցման մեջ ներառել միայն ԿԱՊԿՈւ սովորողներին, չնկատելով, և միգուցե չգիտակցելով, որ յուրաքանչյուր սովորող ունի ներառման կարիք։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը նշեց, որ վերանայվել է ԿԱՊԿՈւ սովորող հասկացությունը, ըստ որի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորող է համարվում ոչ միայն հաշմանություն և զարգացման առանձնահատկություններ ունեցող սովորողները, այլ նաև նաև բացառիկ ընդունակություն ունեցող, և առհասարակ յուրաքանչյուր սովորող: Սա այն գաղափարն է, որով կազմակերպվել և կազմակերպվում է մեր հեղինակային մանկավարժությունը։ Այս մտքերից են գալիս այն արտահայտությունը, որ ես նշում եմ. Մենք մեկ քայլ առաջ ենք։

Աշխատաժողովի առաջին օրը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով անդրադարձավ ներկայումս ներառական կրթության վերաբերյալ փոփոխության ենթարկվող նախագծին, ըստ որի դպրոցներում կարևորվում է միայն հոգեբանի դերը, իսկ մյուս՝ լոգոպեդ, հատուկ մանկավարժ և այլ մասնագետներ, պետք է լինեն ՏՄԱԿ-ների աշխատակազմերում։ Անդրադարձ կատարվեց նաև ֆինանսավորման հարցին, որի ուղղություններից մեկն է լինելու ԿԱՊԿՈւ սովորողների միջավայրային հարմարեցումների բարելավմանը, որոնցից են, օրինակ` հարմարեցված սեղան անվասայլակով երեխայի համար, խոշորատառ տետր, խոշորացույց տեսողական խանգարումներ ունեցող երեխայի համար, տետրը ծածկող հատուկ քանոն դիսլեքսիա (կարդալու դժվարություն) ունեցողի երեխայի համար և այլն։

Ելույթներից մեկում նշվեց, որ ներառական կրթության խնդիրներից մեկը ԿԱՊԿՈւ երեխաների ծնողների պատրաստության պակասն է, ըստ որի էլ անհրաժեշտություն կա ստեղծելու ԿԱՊԿՈւ երեխաների ծնողներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության, ինչպես նաև երեխայի խնդրին խորությամբ և աշխատանքին ծանոթանալու ծրագիր։ Իհարկե դրանք դեռևս գաղափարներ են, որոնք մշակման ու իրագործման կարիք ունեն։

Որոշ ելույթներ իրենց մեջ հետազոտական ուսումնասիրությունների, գործնական աշխատանքների օրինակներ էին ներառում, որոնք ավելի տեսանելի էին դարձնում ելույթի թեմայի գաղափարը և օգտակարը փոխանցում մասնակիցներին։

Աշխատաժողովը հետաքրքիր էր, բովանդակալի ու օգտակար։ Ներկա էին տարբեր հաստատությունների ուսուցիչներ, մանկավարժահոգեբանական թիմի մասնագետներ, ՏՄԱԿ-ների մասնագիտական խմբեր, որոնց շարքում էին մեր կրթահամալիրը սպասարկող թիվ 3 ՏՄԱԿ-ի գործընկերները։

Աշխատաժողովը դեռ շարունակվում է, սակայն առցանց տարբերակով` հուլիսի 3-ին և 4-ին։

Ֆոտոշարք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s