Հնագույն ժամանակներից բազմաթիվ տեղեկություններ կան հիվանդություններ հարուցող ոգիների, նրանցով բռնվածության, այսինքն` դիվահարթույան մասին: Առաջին տեղեկությունները պատկանում են ասորա-բաբելոնական նշանագրերին: Հոմերոսը վկայում է, որ Հին Հունաստանում գույություն են ունեցել դիվահարությունից առաջացած հիվանդություններ, որոնք ընդհանուր անունով կոչվել են Էպիլեպսիա: Հռոմեացիք խելագարներին համարել են ոգիներով լցվածներ:
Հոգեկան խնդիրները համարվում էին սատանայի ձեռքի գործը, իսկ հոգեբանությունը սատանայական զբաղմունք էր: Ըստ հոգեբուժության պատմաբան Յու. Վ. Կաննաբիխի (1928), «հին ժամանակներում վտանգավոր և ագրեսիվ հիվանդները համարվում էին չար ոգով տարված, իսկ անվնաս և հանգիստ հիվանդները՝ աստվածների սիրելիները»:
Գորիսի,Սիսիանի,Ղափանի,Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի հայերի մոտ հայտնի է եղել մի հիվանդություն՝ «Խաղլացավ» կամ « խղլացավ» անունով,որի բուժման միակ միջոցը պարն է համարվել։ Այդ երևույթին անդրադարձել է նաև Ա.Բակունցը իր «Մթնաձոր»-ի պատմվածքներից մեկում, որը անվանել է հենց Խաղլացավ: Նա նշում է. ««որդը» ցուրտն ընկնելուն պես սկսում է շարժվել, վերքեր են դուրս գալիս: Գյուղում պառավ կանայք կան, գիտեն, որ այդ «խաղալու ցավ» է: Եվ ահա սկսում են պատրաստություն տեսնել, մոտիկ գյուղից զուռնա-դհոլ կանչել, երկու կամ երեք «դաստա», որ իրար փոխարինեն»:
Հայտնի է, որ աշնանն ու գարնանը հոգեկան հիվանդությունները սրվում են, դառնում են ավելի արտահայտիչ, որը նույնպես երևում է Ա.Բակունցի պատմվածքում. «Սովորաբար աշնանն են սկսում բժշկել»:
Ներակյումս հոգեբանական խնդիրների հաղաթահարման արդյունավետ ուղղություններից է համարվում հոգեթերապիան: Հոգեթերապիան հոգեբանական շտկման հիմնական մեթոդներից է, որն իրականացվում է հոգեթերապևտի և կլինիկական հոգեբանի կողմից: Հոգեթերապիան օգնում է լուծել անձի հոգեբանական խնդիրները և հաղթահարել կյանքի դժվարությունները: Հոգեթերապիայի ուղղություններից է պարաշարժողական թերապիան, որն օգնում է զգալ սեփական մարմնի ազատությունն ու ճկունությունը, սովորել զգալ և հասկանալ վերջինիս շարժումների լեզուն։