Ավագ դպրոցի հոգեբանի ակումբի սովորողների հետ համատեղ որոշմամբ ճամբարային ջոկատների համար նախատեսեցինք «Իմ խնդիրներն այլ տեսանկյուններից» նախագիծը:
Նախագիծն իրականացվեց ավագ դպրոցի 8 ջոկատներում: Աշխատանքի ընթացքում ամենաշատ հնչող արտահայտությունն էր՝ «Ես խնդիր չունեմ»: Այդ ժամանակ մենք փորձում էինք օրինակներ բերել, որպեսզի օգնենք սովորողներին վերհիշեն իրենց դժվար իրավիճակները: Ակումբի սովորողներն իրենց փորձից էին օրինակներ նշում, հասկանալով, թե իրենց հասակակիցները ինչ դժվարություններ կարող են ունենալ այդ տարիքում: Այնուհետև, երբ բոլորը նշեցում էին իրենց խնդիրների մասին, հաջորդ քայլն էր լուծումներ առաջարկել իրենց ընկերների խնդիրների հաղթահարման համար: Արդյունքում, յուրքանչյուրը ստացավ մի քանի լուծումներ և քննարկման ժամանակ ներկայացրեց իր կողմից նախընտրելի լուծումը:
Աշխատանքը արդյունավետ էր այն առումով, որ սովորողները հնարավորություն ունեցան տեսնելու, թե իրենց խնդիրները ինչպես են ընկալվում ուրիշների կողմից, ինչ եղանականեր են առաջարկվում դրանք լուծելու համար և իհարկե ունենում էին նախընտրելի տարբերակ:
Լուսաբանումը սովորողի աչքերով՝ Միլեն Մխիթարյանի բլոգում:
Ֆոտոշարք աշխատանքներից