Exploring identity. Theories and Influences on Early Development. Գրախոսություն

Սովորող՝ Սոնա Սահակյան, 11-րդ դաս.
Ղեկավար՝ Անահիտ Ամիրխանյան

Ներածության մեջ առկա է աշխատանքի նպատակը, խնդիրները, թեմայի արդիականությունը, աշխատանքի կառուցվածքը:

Առաջին գլուխը նվիրված է անձի զարգացման տեսություններին, որոնք հաջորդաբար ներկայացված են ենթագլուխներով: Սոնան այս գլխում ներառել է Էրիկ Էրիկսոնի հոգեսոցիալական տեսությունը, ներկայացրել է զարգացման փուլերը և դրանց նկարագիրը: Հաջորդ ենթագլխում ներկայացրել է նախորդ տեսությունից բխող Ջեյմս Մարիսայի տեսությանը:
Այստեղ Սոնան կարևորել է նաև անձի ճանաչողական և սոցիալական ոլորտի զարգացումը, անդրադարձել նաև դրանց մասին տեսություններին:

Երկրորդ գլխում Սոնան ներկայացրել է մանկության տարիքում ինքնության, Ես-ի ձևավորման մասին: Ներկայացրել է, թե յուրաքանչյուր տարիքային փուլում ինչ տարրեր են ձևավորվում: Այստեղ կարևոր է, որ Սոնան անդրադարձ է կատարել երեխայի ինքնագնահատականի ձևավորման վրա ազդող գործոններին: Հաջորդ ենթագլխում ներկայացրել է հասակակիցների և ընկերության դերը. նշել է տարբեր գործոնների դերը անձի զարգացման հարցում: Դուրս է բերել նաև հանդիպող դժվարությունները:
Վերջում անդրադարձել է նաև կրթության և հասարակության դերև անձի ինքնության ձևավորման հարցում, որտեղ կետերով նշել է տարբեր գործոններ:

Եզրակացության մեջ Սոնան ամփոփել է աշխատանքը, առանձնացրել թեմայի կարևոր մտքերը:

Աշխատանքում առկա է օգտագործված գրականության ցանկը:

Դիտարկումներ՝

  • Աշխատանքի սկզբում լավ կլիներ ներկայացվեր անձի, անահատականության մասին սահմանումը, դրա կարևորությունը, կառուցվածքը

Оставьте комментарий