Մտավոր հետամնացություն

12660

Մտավոր հետամնացությունը հոգեկան հիվանդություն չէ, այլ յուրահատուկ վիճակ, երբ երեխայի ինտելեկտուալ զարգացումը սահմանափակված է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության որոշակի մակարդակով: Մտավոր հետամնաց երեխան կարող է զարգանալ և սովորել, բայց միայն իր կենսաբանական հնարավորությունների սահմաններում: Այս ճշմարտությունը ողբերգական է մտավոր հետամնաց երեխայի ծնողների համար, քանի որ նրանք ջանում են ամեն բան անել, որպեսզի իրենց երեխան լինի «ինչպես բոլորը»:

Մտավոր հետամնացության սահմանման երկու հիմնարար մոտեցում է կիրառվում.

* կենսաբժշկական՝ մտավոր հետամնացության ախտորոշման համար էական է ուղեղում լուրջ փոփոխությունների առկայությունը (հիմնականում՝ ԱՄՆ-ում),
* սոցիալ-մշակութային և ադապտացիոն՝ ընդգծում է սոցիալական գործոնների և ընդունված նորմերին հարմարվելու ընդհանուր ունակության կարևորությունը։

Մտավոր հետամնացությունը չի բուժվում: Եթե որևէ հակացուցում չկա, բժիշկը կարող է խթանող բուժում նշանակել, բայց որի արդյունավետությունը կրկին սահմանափակված կլինի երեխայի զարգացման կենսաբանական հնարավորություններով: Այդ կերպ մտավոր հետամնաց երեխայի զարգացման և սոցիալական հարմարման հեռանկարը մեծ մասամբ կախված է դաստիարակության և ուսուցման համակարգից:

Կախված մտավոր հետամնացության աստիճանից` հնարավոր է հասնել ավել կամ պակաս արդյունքների: Պետք է նշել, որ միջին և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաները համարվում են մանկուց հաշմանդամներ, ստանում են թոշակ կամ ունեն խնամակալ, կարող են նաև տեղավորվել սոցիալական ապահովման հաստատություններում:

Այս խմբի երեխաների հետ աշխատող կլինիկական հոգեբանները, հատուկ մանկավարժները կատարում են ոչ միայն խորքային ախտորոշիչ աշխատանքներ, այլև իրականցնում են հոգեթերապևտիկ և խորհրդատվական լուրջ աշխատանքներ նրանց ընտանիքների հետ: Ոչ բոլոր ծնողներն են կարողանում ինքնուրույն հաղթահարել այս դժվարությունները: Բացի այդ, այս ընտանիքներում ծնվում են նաև ինտելեկտուալ առումով լիարժեք երեխաներ, որոնք ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք:

Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաներն այլ խնդիրներ են ունենում: Առաջին հերթին այդ խնդիրները կապված են հանրակրթական դպրոցի ծրագիրը չհասցնելու հետ: Աշխարհի տարբեր երկրներում տարբեր կերպ են մոտենում մտավոր հետամնացություն ունեցող երեխաների ուսուցմանը: Մեր երկրում գործում է ներառական կրթությունը, որը թույլ է տալիս հատկապես թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին ներառել հանրակրթական դպրոցների մեջ:

Մտավոր հետամնաց երեխաներն ընդունակ են զարգանալ, սակայն դա տեղի է ունենում դանդաղ, ատիպիկ, միաժամանակ նորմայից կտրուկ շեղումներով: Այդուհանդերձ այն անընդհատ գործընթաց է, որը որակական փոփոխություններ է մտցնում երեխաների իմացական գործունեության մեջ: Մտավոր հետամնացության ժամանակ նկատվում է հույզերի և ինտելեկտի միջև ավելի սերտ կապ և հույզերի գերակշռում երեխայի գործունեության բոլոր ձևերում:

Մտավոր հետամնացություն ունեցող երեխաները ոչ մի դեպքում չեն կարող հավասարվել ավելի փոքր տարիքի նորմալ զարգացող երեխաներին: Նրանք յուրատիպ են իրենց հիմնական դրսևորումներում: Մտավոր հետամնացությունն իր հետևից բերում է երեխայի հոգեկան գործունեության տարբեր կողմերի անհավասարաչափ փոփոխությունների:

Ըստ ՀՄԴ-10-ի տարբերում են մտավոր հետամնացության հետևյալ ձևերը.
1. Թեթև աստիճանի մտավոր հետամնացությամբ (դեբիլությամբտառապողները մինչև 5 տարեկանը կարող են տիրապետել որոշակի սոցիալական հմտությունների և ունակ են շփման, առկա է զգայաշարժական ոլորտների նվազագույն հետամնացություն։ Ուշ դեռահասային տարիքում ի վիճակի են հասնել որոշակի կրթական հաջողությունների՝ մինչև 6-րդ դասարանի մակարդակը, նաև ցուցաբերել համապատասխան սոցիալական վարքագիծ։ Չափահաս տարիքում ի վիճակի են սպասարկել իրենց, կատարում են սովորական տնային գործերը։ Թեթև աստիճանի մտավոր հետամնացության դեպքում կրթությունն էականորեն օգնում է ունակություններ ձեռք բերել։ Նման մարդիկ կարող են կատարել վերացական մտածողություն չպահանջող և գործնական ոչ բարձր որակավորում պահանջող աշխատանքներ, սակայն աջակցության և ղեկավարման կարիքն ունեն սոցիալական և տնտեսական սթրեսների պայմաններում։Սրա դեպքում մտավոր գործակիցը (ըստ IQ թեստի) 50-69-ի սահմաններում է։ Առկա է ըմբռնողականության, խոսքի զարգացման տարբեր աստիճանի ուշացումը։ Ծագման օրգանական գործոնը քչերի մոտ է հայտնաբերվում։ Երբեմն հայտնաբերվում են ուղեկցող վիճակներ՝ աուտիզմ, զարգացման այլ խանգարումներ, էպիլեպսիա, վարքի խանգարումներ և ֆիզիկական անդամալուծություն։

2. Չափավոր աստիճանի մտավոր հետամնացությամբ (իմբեցիլությամբ) տառապող անձինք վաղ տարիքում կարող են խոսել և սովորել շփվել, ունեն ոչ վատ շարժողական զարգացում, սակայն վատ են կողմնորոշվում։ Կարելի է սովորեցնել ինքնախնամքի հմտություններ։ Ավելի բարձր տարիքում հազվադեպ է զարգանում երկրորդ դասարանցու մակարդակից ավելի, սակայն կարող է ձեռք բերել սոցիալական և մասնագիտական հմտություններ, ինքնուրույն տեղաշարժվել ծանոթ վայրերում։ Հասուն տարիքում այս անձինք, սովորաբար, ընդունակ են կատարել որակավորված գործեր՝ հսկողության պայմաններում։ Փոքր իսկ սթրեսի դեպքում կարիք ունեն պաշտպանության և օգնության։ Մտավոր զարգացման գործակիցը գտնվում է, սովորաբար, 35-49-ի սահմաններում։ 

Խոսքի զարգացման մակարդակը տարբեր է. ոմանք ի վիճակի են մասնակցել առօրյա զրույցի, իսկ մյուսները կարող են արտահայտել խոսքով միայն իրեն պահանջմունքները՝ աղքատ բառապաշարի հետևանքով։ Որոշ մասն էլ զրկված են խոսելու հնարավորությունից, չնայած հասկանում են պարզ հանձնարարությունները և կարող են սովորել ձեռքերի նշաններով ինչ-որ չափով լրացնել խոսքի բացակայությունը։ Այս հիվանդների մեծամասնության շրջանում հայտնաբերվում են վիճակի օրգանական պատճառներ, իսկ փոքր մասի՝ կարող են դիտվել մանկական աուտիզմ և զարգացման այլ ընդհանուր խանգարումներ։ Հաճախ են էպիլեպտիկ, նյարդային և մարմնական խանգարումները։

3. Ծանր աստիճանիմտավոր հետամնացությամբ հիվանդները կլինիկական պատկերով, օրգանականծագումնաբանությամբ և ուղեկցող խանգարումների առկայությամբ նման են նախորդ խմբի հիվանդներին, միայն բնորոշ է գործունեոււթյան ավելի ցածր մակարդակ։ Վաղ տարիքից դիտվում են շարժունակության արտահայտված խանգարումներ, խոսքը նվազագույն է, հիմնականում ի վիճակի չեն տիրապետել ինքնախնամքի և շփման հմտություններին։ Դեռահասության տարիքում կարող է խոսել և շփվել՝ առանց զրուցելու ունակության, կարող է ձեռք բերել հիգիենայի տարրական հմտություններ։ Հասուն տարիքում կարող են մասնակիորեն սովորել ինքնախնամքի և ինքնապաշտպանության հմտությունները՝ մշտական վերահսկողության պայմաններում։ Մտավոր զարգացման գործակիցը, սովորաբար, 20-34-ի սահմաններում է։

4. Մտավոր խորը հետամնացությամբ (ապուշությամբ)հիվանդներն ի վիճակի չեն հասկանալ հանձնարարություններն ու պահանջները, հիմնականում անշարժ են կամ խիստ սահմնափակ շարժունակ ՝ զգայաշարժական ոլորտի գործունեության նվազագույն ունակությամբ, տառապում են ակամամիզությամբ, ակամակղությամբ, նրանց հետ հնարավոր է միայն ամենատարրական, ոչխոսքային շփում։ Դեռահասության շրջանում հնարավոր է որոշ շարժողական ակտիվություն, կարող է ինքնախնամքի որոշ տարրեր յուրացնել, հասուն տարիքում՝ շարժողական ոլորտի և խոսքի որոշ զարգացում։ Նրանք մշտական օգնության, խնամքի և հսկողության կարիք ունեն։ Մտավոր զարգացման գործակիցը 20-ից ցածր է։ Մեծ մասի մոտ հայտնաբերվում է օրգանական ծագում։ Շարժունակությունը սահմանափակող ծանր նյարդային, մարմնական խանգարումները, դեպրեսիան, խլությունն ու կուրությունը հաճախակի ուղեկցում են մտավոր խորը հետամնացությանը։ Հատկապես հաճախ ուղեկցում են զարգացման ընդհանուր ծանր խանգարումները։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s