Կյանքում հաճախ են լինում իրավիճակներ, երբ ստիպված ես լինում բարդ ընտրություն կատարել։ Այդ ժամանակ հարց է ծագում, ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել, ինչպե՞ս հաղթահարել կասկածները։
- «Դեկարտի քառակուսի » տեխնիկա
Կասկածների հաղթահարման և ճիշտ ընտրության կայացման համար արդյունավետ մեթոդ է այսպես կոչված «Դեկարտի քառակուսի» տեխնիկան։ Այն ստեղծվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս և ֆիզիկոս Ռենե Դեկարտի կողմից, որը թույլ է տալիս խնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից:
Տեխնիկան կիրառելու համար ավելի արդյունավետ է կատարել այն գրավոր տարբերակով, որպեսզի տեսողական կերպով ավելի հեշտ հասկանաք հարցի դրական և բացասական կողմերը: Թղթի վրա գծեք ներքևում ներկայացված աղյուսակը յուրաքանչյուր հատվածում գրելով տրված հարցերը և դրանց պատասխանները, որոնք թույլ կտան խնդրին նայել այլ տեսանկյունից և ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել դրա վերաբերյալ։

Առաջին հարցի պատասխանը ցույց է տալիս ձեր ցանկության իրականանալու դրական կողմը:
Երկրորդ հարց՝ փոփոխության բացակայության դեպքում դրական կողմերը:
Երրորդ հարց՝ ցանկության իրականանալու դեպքում առաջ եկող խնդիրներն ու թերությունները:
Չորրորդ հարց՝ ցակության չիրականանալու դեպքում առաջ եկող խնդիրները:
Շատ կարևոր է նաև, որ յուրաքանչյուր հարցի տրվեն որքան հնարավոր է շատ պատասխաններ։ Պատասխանելով հարցերին՝ դուք կկարողանաք ընտրություն կատարել, և ճիշտ գնահատել իրավիճակը։
2. ԵՐԿՈՒ ԱԹՈՌՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱ
Պատկերացրեք, դուք հայտնվել եք ինչ որ իրավիճակում և պետք է ընտրություն կատարեք երկու տարբերակների միջև։ Վերցրեք երկու աթոռ, դրեք դրանք իրար դեմ դիմաց։ Պատկերացրեք, որ նստելով աթոռներից մեկի վրա, դուք կատարում եք ընտրության առաջին տարբերակը։ Երկրորդին նստելով՝ դուք ընտրել եք երկրորդ տարբերակը։ Այժմ նստեք հերթով մեկ մի աթոռին, մեկ՝ մյուսին։ Նշեք այն բոլոր հույզերը, զգացողությունները, մտքերը, պատկերները, հիշողությունները, որոնք ունեցաք այն պահին, երբ պատկերացրեցիք, որ ընտրել եք հենց առաջին տարբերակը, ապա նույնը կատարեք երկրորդ տարբերակի համար։ Գրանցեք տարբերությունները։
Հնարավոր է, որ ձեռք բերված փորձը ձեզ օգնի ընտրություն կատարել։