«Բացահայտում եմ ընտանիքիս անդամներին» նախագիծ

Նախաբան՝
Ակումբային պարապմունքների ընթացքում քննարկված թեմաներից էր անձի խառնվածը, որի ընթացքում սովորողները ծանոթացել են խառնվածքի տիպերին, թեստ-հարցարանի միջոցով բացահայտել էին նաև իրենց խառնածքի տիպերը: Այժմ կհետազոտեն իրենց ընտանիքի անդամներին:

Անվանումը՝ «Բացահայտում եմ ընտանիքիս անդամներին»

Մասնակիցներ՝ Հոգեբանի ակումբ

Տևողությունը՝ ապրիլի 6-10

Նպատակը՝ բացահայտել ընտանիքի անդամների խառնվածքի տիպերը

Ընթացքը՝

  • Ընտանիքի անդամների հետ անցկացնել հարցազրույց, թե ինչպես են ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը բնութագրում իրենք իրենց, ինչ բնավորություն ունեն, ինչպես են իրենց ներկայացնում որպես անձնավորություն:
  • Ընտանիքի անդամների հետ անցկացնել խառնվածքի տիպը բացահայտող թեստ-հարցարանը
  • Համեմատել, վերլուծել արդյունքները: Արդյո՞ք համապատասխանում են ստացված արդյունքները:

Ակնկալվող արդյունքները՝
Սովորողները կբացահայտեն իրենց ծնողներին այս տեսանկյունից: Արյդունքները կհրապարակեն իրենց անհատական ուսումնական բլոգներում:


2 комментария

  1. […] նախագծեր «Թաքնված տաղանդների բացահայտում» նախագիծ «Բացահայտում եմ ընտանիքիս անդամներին» նախագիծ Ստվերանկարչության նախագիծ «Սերունդների […]

    Нравится

Оставьте комментарий