Սթրես

«Սթրես» տերմինն առաջարկել է կանադացի գիտնական Հանս Սելյեն: Նա սթրեսը սահմանել է որպես ընդհանուր ադապտացիոն համախտանիշ (ԸԱՀ):
Նա  հայտնաբերել է, որ օրգանիզմը տարբեր իրավիճակներում ցուցաբերում է սպեցիֆիկ ռեակցիաներ: Օր.՝ համբույրը (հաճելի) և ապտակը (տհաճ), տղայի կորուստը և վերադարձը: Բայց այդ տարբեր իրավիճակներում օրգանիզմը ևս ցուցաբերում է նույնատիպ (ոչ սպեցիֆիկ) ադապտացիոն ռեակցիա, որը կոչվում է սթրես:

Սթրեսը օրգանիզմի ոչ սպեցիֆիկ պատասխանն է միջավայրի ցանկացած փոփոխության: Օրգանիզմը պատասխան ռեակցիաներ է տալիս ներքին և արտաքին ազդեցություններին, որոնց վերջնական նպատակը միջավայրի պայմաններին հարմարվելն է՝ ադապտացիան: 

Օրինակ՝ սառնամանիքին մենք դողում ենք, որպեսզի ավելի ջերմություն արձակենք, իսկ մաշկի արյունատար անոթները սեղմվում են, փոքրացնելով ջերմության կորուստը մարմնի մակերեսից: Անկախ այն բանից, թե ինչ փոփոխություններ են առաջանում օրգանիզմում, բոլոր ազդակները ունեն ինչ-որ ընդհանուր բան: Նրանք պահանջում են վերակառուցում: Այդ պահանջը ոչ սպեցիֆիկ է, նրա էությունն է հարմարվել ծագած դժվարությանը, ինչպիսին էլ որ այն լինի: Սպեցիֆիկ էֆեկտից բացի, մեզ վրա ազդող բոլոր ազդակները առաջացնում են նաև ոչ սպեցիֆիկ պահանջ՝ իրականացնելու հարմարողական ֆունկցիաները և դրանով իսկ վերականգնելու նորմալ վիճակը:

Տարբերում են հոգեբանական սթրեսի երկու հիմնական տեսակ՝

1. Ինֆորմացիոն սթրես, որն առաջանում է տեղեկատվական գերծանրաբեռնված իրավիճակներում, երբ մարդը չի կարողանում լուծել խնդիրը որոշումների ընդունել իր  համար բարձր պատասխանատվության և տեմպի պայմաններում։

2. Հուզական սթրեսները դրսևորվում են վտանգի իրավիճակներում, երբ առաջ է գալիս հոգեկանը ցնցող իրավիճակների (պատերազմ, բռնություն և այլն): Հուզական սթրեսի նախազգուշացման որոշ նշաններ և ախտանիշներ են.

Իմացական ախտանիշներ՝  հիշողության խնդիրներ, կենտրոնանալու անկարողությունը, վատ տրամաբանություն, միայն բացասականը տեսնելու ունակություն, անհանգիստ կամ սրընթաց մտքեր:
Հուզական ախտանիշներ՝  վատ տրամադրութուն, գրգռվածություն կամ բռնկումներ, հուզմունք, հանգստանալու անկարողություն, ճնշվածություն, միայնակության զգացում, դեպրեսիա կամ ընդհանուր առմամբ դժբախտ լինելու զգացում, մշտական խուճապի զգացում:  
Ֆիզիկական ախտանիշներ՝ քրոնիկական ցավեր և ցավի նոպաներ, լուծ կամ փորկապություն, սրտխառնոց, գլխապտույտ, սեռական ակտիվության նվազում, հաճախակի մրսածություն:
Վարքային ախտանիշներ՝  շատակերություն կամ ախորժակի բացակայություն, երկարատև կամ կարճատև քուն, մեկուսացում, հանգստանալու համար ալկոհոլի, ծխախոտի կամ թմրանյութերի օգտագործում, նյարդային սովորություններ:

Անձի վերաբերմունքն իր սթրեսային վիճակին

Արձագանքը սթրեսային իրավիճակի նկատմամբ փոխում է հոգեկան վիճակը՝ բարձրացնելով մարդու նյարդահոգեբանական լարվածությունը (հոգեկան լարվածություն), որը կարող է նպաստել ինչպես ակտիվության մոբիլիզացմանը, այնպես էլ գործունեության կազմալուծմանը:

Մարդու ինքն իր հանդեպ վերաբերմունքի տեսակները ազդում են սթրեսի ժամանակ նրա վարքագծի վրա:

Վ. ի. Մեդվեդևը առանձնացնում է սթրեսային իրավիճակում մարդու վերաբերմունքի երեք տեսակ.

  1. Ծայրահեղ իրավիճակում իր հանդեպ որպես «զոհի» վերաբերմունք, այդպիսի վերաբերմունքը ամրագրում է սթրեսը: Այդ վերաբերմունքը կարելի է անվանել պարզունակ-եսասեր;
  2. Ինքն իր հանդեպ որպես «զոհի» վերաբերմունքի համադրությունը իր որպես «արժեքի» հասկացողության հետ, որը վստահված է իրեն: Այդպիսի վերաբերմունքը կարելի է անվանել օբյեկտիվ-անհատական: Այն նպաստում է անձի ինքնապահպանմանը;
  3. Իր հանդեպ վերաբերմունք որպես մի շարք մարդկանից մեկը: Այդ տեսակ վերաբերմունքը առավել նպաստում է սթրեսի ընթացքում արդյունավետ գործունեության պահպանմանը:

Ոչ ադեկվատ, բարձր կամ, ընդհակառակը, ցածր ինքնագնահատականը, ինքնավստահության պակասը նվազեցնում է սթրեսի ադապտացման ունակությունը (Я. Рейковский, В. Л. Марищук):Անձի ռեսուրսները, ընդհակառակը, նպաստում են սթրեսի մեջ ինքնատիրապետման պահպանմանը, որը արագ կերպով դուրս է բերում տրավմատիկ իրավիճակից:

Ցանկության դեպքում կարող եք անցնել սթրեսի ախտանիշների ուսումնասիրություն


Աղբյուրը՝

  1. Հ.Սելյե, «Սթրես առանց դիսթրեսի», Երևան, 1983
  2. Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան «Հոգեբուժություն»
  3. Способы автономного выживания человека в природе, под. ред. Михайлова Л. А., Питер, 2008-272с

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s