Հոգեբանի ակումբի պարապմունք

Էկրանից այն կողմ իրար լսելուց ձանձրացած հոգեբանի ակումբի հերթական հանդիպումը վերջապես տեղի ունեցավ ֆիզիկական միջավայրում: Զանազան թեմաների քննարկումներից հետո կարիք կար գործնական, ինքնաբացահայտման, ինքնավերլուծության մղող աշխատանքի:

Աշխատանքը ուղղված էր սեփական Ես-ի յուրահատկության գիտակցմանը, վերլուծությանը, սեփական առանձնահատկությունների վերհիշմանն ու բացահայտմանը:

Քանի որ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին իր մատնահետքով է տարբերվում ու դրանով դառնում յուրահատուկ, այս աշխատանքը հենց դա էր խորհրդանշում, չնայած թղթային պատկերները նույն մատնահետքի ձևն ունեին:

Մատնահետքի գծերն օգտագործվում են որպես տողեր, որոնց վրա կարելի է գրել: Սովորողները գրավոր պատմել էին իրենց մասին, թե ինչն է դարձնում իրենց յուրահատուկ: Աշխատանքը շատ հետաքրքիր էր ստացվել, ցանկացողները կարդացին իրենց աշխատանքներն ու կատարվեց քննարկում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s