Ներառականության ծրագիրը Միջին դպրոցում. Ամփոփում

Մանկավարժական ճամբարի ընթացքում հաջողված փորձերի ներկայացման շարքում էր նաև կրթահամալիրի ներառականության ծրագիրը։

Միջին դպրոցի մանկավարժական խմբին Ռիմա Երեմյանի հետ ներկայացրեցինք միջին դպրոցի 2021-2022 ուստարվա ներառականության ծրագրի աշխատանքները, սովորողների հետ աշխատանքի հաջողված փորձը, որի ընթացքում դասավանդողները ևս կիսվեցին իրենց փորձով։

Քննարկեցինք հատուկ կարիքով սովորողների անհատական ուսումնական փաթեթների մասին, մասնագետ- դասավանդող համատեղ աշխատանքի, գրանցեցինք առաջարկները, քննարկեցինք 2022-2023 ուստարվա անելիքների մասին։

Оставьте комментарий